ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Հունվարի 31-ին ոստիկանության Գավառի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Անդրանիկի փողոցի 31-ամյա մի բնակիչ Նորատուսի անտառից ապօրինի հատել է հինգ սոճի: Նույն օրը իրավապահները տղամարդուն հայտնաբերեցին, ձերբակալեցին և տեղափոխեցին ոստիկանության Գավառի բաժին: Նա հայտնեց, որ հատված ծառերը տեղափոխել է իր տան բակ:
31-ամյա տղամարդը ներկայացվել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: