Դիլիջանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատում
04.04.2024 10:01
Ապօրինի ծառահատում
Մարտի 29-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ 63-ամյա մի տղամարդ «Դիլիջան» անտառպետությանը պատկանող` գերեզմանոցի հարակից տարածքում ապօրինի հատել է ծառեր:
Բաժին հրավիրված տղամարդը բացատրական աշխատանքի արդյունքում ընդունել է, որ երկու օր առաջ ապօրինի հատել է երկու սոճի` անձնական կարիքների համար:
Պատճառվել է 200 հազար դրամի վնաս: Հանգամանքները պարզվում են:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: