ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հատել էին հինգ կանգուն ծառ. Իջևանի ոստիկանների բացահայտումը

Հունվարի 3-ին, ցերեկվա ժամը չորսին մոտ, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնեց ապօրինի ծառահատման մասին: Նրա 38-ամյա որդին բնակելի շենքի մոտ տեսել էր, որ ծառեր են կտրել ու բարձում են մեքենան, նաև նկարահանել էր տեսածը:
Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Իջևանի բաժին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ ծառերը հատել է Այգեհովիտ գյուղի 33-ամյա մի բնակիչ՝ 23-ամյա համագյուղացու օգնությամբ: Վերջին 3-4 օրվա ընթացքում Այգեհովիտ գյուղի տարածքում՝ ահազանգող կնոջ որդու տնակի մոտակայքում, նրանք հատել են թաց ու կանգուն հինգ ծառ` կաղնի և հաճարենի:
33-ամյա տղամարդը ձերբակալվել է և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Տավուշի մարզային քննչական վարչություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան օգնող երիտասարդին հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: