Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հոկտեմբերի 24-ին Եղեգնուտ գյուղում ստուգման են ենթարկել կայանված «ԳԱԶ-52» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Այն բեռնված էր մոտ 3,5 խմ փայտանյութով: Վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Եղեգնուտ գյուղի հարակից տարածքից բենզասղոցի գործադրմամբ հատել է մոտ 15 կանգուն ծառ:
27-ամյա վարորդը ներկայացվել է ոստիկանության Գուգարքի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: