Գուգարքի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 3-ի ժամը 20.40-ի սահմաններում ստուգման են ենթարկել «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված էր մոտ 4 խմ փայտանյութով: Վանաձորցի 32-ամյա վարորդը փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ հոկտեմբերի 29-ին Վանաձոր թաղամասի հարակից անտառից ապօրինի հատել է տարբեր տեսակի յոթ ծառ:
Նա ներկայացվել է ոստիկանության Գուգարքի բաժին, իսկ փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: