Ապօրինի ծառահատման հերթական դեպքն է բացահայտվել
Լալվարի անտառտնտեսության անտառապահներից մեկը օգոստոսի 6-ին ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել էր, որ Շնող գյուղի բնակիչներից մեկը ապօրինի ծառ է հատել, ինքը բռնել է:
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները վերոհիշյալ բնակչի տան բակում հայտնաբերել են 6-7 մետր երկարությամբ, տարբեր տրամաչափերի սոճու նմանվող 36 փայտանյութ, ինչի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացվել: Տղամարդը հայտնել է, որ Շնող գյուղի Կաթնաղբյուր կոչվող հանդամասից բենզասղոցով կանգուն և քամատապալ սոճիներ է հատել:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: