Ապօրինի ծառահատման բացահայտում Լոռիում
Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Գուգարքի բաժնի անչափահասների գործերով ծառայողները, բնապահպանական բնույթի իրավախախտումները կանխելու նպատակով հերթական շրջայցի ժամանակ, տեղեկություն են ստացել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի 69-ամյա մի բնակիչ Վանաձորի անտառտնտեսության տարածքից բենզասղոցով ապօրինի հատել է բոխի և հաճարենի։ Տեղեկությունները ճիշտ էին. Վանաձորի անտառտնտեսության պահաբաժիններից մեկում հայտնաբերվեցին կտրված ծառերը։
Փայտանյութն ի պահ է հանձվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին։ Ոստիկանության Գուգարքի բաժնում դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուղարկվել են տարածքային քննչական մարմնին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: