ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշտարակի քրեական հետախույզներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Նոյեմբերի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, ըստ որի՝ կտրել էին Կարբի համայնքում գտնվող հողամասերից մեկի պտղատու ծառերը։ Հաղորդումից կարճ ժամանակ անց Աշտարակի քրեական հետախույզները ձերբակալեցին ու բաժին բերեցին Կարբիում բնակվող 52-ամյա մի տղամարդու։ Պարզվել է, որ նա բենզասղոցով 20-ից ավելի ծառ էր կտրել։ Բենզասղոցն ու փայտանյութը հայտնաբերվել են։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: