ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տավուշի բաժնի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Նոյեմբերի 27-ին ոստիկանության Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները Բերդ-Ճամբարակ ճանապարհի հարակից սարամասում կանգնեցրել են Գանձաքար գյուղի 30-ամյա բնակչի վարած «ԿամԱԶ»-ը, որը բեռնված էր փայտանյութով: Վարորդն իրավապահներին ներկայացրել է 12 խմ փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ: Նա հայտնել է, որ ինքն է մոտակա անտառտնտեսությունից բենզասղոցով հատել ծառերը և չորս համագյուղացիների օգնությամբ բեռնել «ԿամԱԶ»-ը: Նաև հայտնել է, որ բեռնատարում կա ևս 6 խմ փայտանյութ, որի օրինականության վերաբերյալ փաստաթուղթ չունի:
Վարորդը և համագյուղացի չորս տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Տավուշի և Իջևանի բաժիններ:
Փայտանյութով բեռնված «ԿամԱԶ»-ը տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: