Համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
12.05.2022 11:58
Ապօրինի ծառահատում
Մայիսի 11-ին Գորիսի համայնքային ոստիկանները Որոտան-Խոտ գյուղամիջյան ճանապարհին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Գորիսի 34-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտը»:
Վարորդը հայտնաբերված փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել՝ հայտնելով, որ մայիսի 4-ին բոխիներ է ապօրինի հատել:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հանգամանքները պարզվում են:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: