ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի ծառահատման հետքերով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 15-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները գիշերային շրջայցի ժամանակ Փամբակ գյուղում հայտնաբերել են փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենա: Փայտ էր թափված նաև մեքենայի հետնամասում, գետնին։
Պարզվեց՝ փայտանյութն ու մեքենան պատկանում են նույն գյուղի 34-ամյա մի բնակչի։
Նա օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:
34-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: