ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի ծառահատում Դսեղի անտառպետության տարածքում. Թումանյանի բաժնի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 30-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները բնապահպանական ոլորտի իրավախախտումների նախականխման և բացահայտման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում Դսեղ գյուղի հանդամասերից մեկում հայտնաբերել են ծառերի կոճղեր և շուրջ 5 խմ կաղնու և բոխու փայտանյութ: Նույն տեղանքում հայտնաբերվել է նաև Դսեղ գյուղում բնակվող մի երիտասարդ, որը փայտանյութը բենզասղոցով մանրացնում էր։ Նա ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ ծառերն ինքն է ապօրինի հատել։ Հայտնաբերված փայտանյութը հանձնվել է Թումանյանի անտառտնտեսության Դսեղի անտառպետությանը: Բենզասղոցը վերցվել է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Դեպքի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: