ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իջևանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Իջևանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները նոյեմբերի 3-ին Այգեհովիտ բնակավայրից, ստուգման նպատակով, բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 46-ամյա այգեհովիտցու վարած «ԳԱԶ-66»-ը: Մեքենան բարձված էր մոտ 5 խմ փայտանյութով, որի վերաբերյալ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, որ մոտ 3 խմ փայտանյութը պատրաստել է՝ հատելով թաց, կանգուն չորս ծառ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: