ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Մեկ օրում ապօրինի ծառահատման 3 դեպք. Թումանյանի բաժնի ոստիկանների բացահայտումները

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերվում են ոչ միայն ստուգողական շրջայցերի ընթացքում, այլև օպերատիվ տվյալներն իրացնելիս։ Նոյեմբերի 15-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղի անտառտնտեսության հանդամասերից մեկում հայտնաբերել են բենզասղոցով կանգուն ծառեր հատող մի տղամարդու։ Դսեղի 47-ամյա բնակիչը հասցրել էր փայտանյութը մասամբ մանրացնել ու բեռնել մեքենան։ Տղամարդը փայտանյութի օրինակության վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել։
Ապօրինի ծառահատման երկրորդ դեպքը բացահայտվել էր Մարց գյուղում։ Բաժնի ոստիկանները Լոռու մարզային վարչության քրեական հետախույզների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հանդամասերից մեկում բենզասղոցով կանգուն ծառեր հատելիս հայտնաբերել էին 40 և 58 տարեկան երկու տղամարդու։ 58-ամյա տղամարդը իրավապահներին հայտնել է, որ փայտանյութն իրենն է, ինքն է խնդրել 40-ամյա համագյուղացուն, առանց համապատասխան թույլտվության, հատել կանգուն ծառերը։ Տղամարդը փայտանյութն իր բակ տեղափոխելու համար դիմել էր նույն գյուղում բնակվող 27-ամյա մի երիտասարդի։ Նա էլ իր բեռնատարով գնացել էր հատված ծառերը տեղափոխելու։
Շարունակելով միջոցառումները՝ Թումանյանի բաժնի ոստիկանները նույն օրը հայտնաբերել են ապօրինի ծառահատման երրորդ դեպքը՝ դարձյալ Դսեղի անտառտնտեսության հանդամասերից մեկում էր։ Դսեղցի 47-ամյա տղամարդը բենզասղոցով հատել էր լորենիներ, մասնակի մանրացրել ու բեռնել էր իր մեքենան։
Փայտանյութով բեռնատարները տեղափոխվել են Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: