ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի ծառահատում կատարած 38-ամյա ագարակցին ներկայացել է ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները նոյեմբերի 2-ի ժամը 19.30-ի սահմաններում կատարած շրջայցի ժամանակ Ագարակ բնակավայրի վարչական տարածքում կանգնեցրել են «ԳԱԶ-66» մակնիշի առանց հաշվառման համարանիշի մի մեքենա, որի թափքում հայտնաբերվել է շուրջ 7 խմ փայտանյութ: 64-ամյա վարորդը փայտանյութի ձեռք բերման օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ագարակ բնակավայրի հարակից անտառից ապօրինի ծառահատումը կատարել էր ագարակցի 38-ամյա տղամարդը:
«ԳԱԶ-66»-ը տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
38-ամյա տղամարդը Կապանի բաժնում ներկայացրել է դիմում-մեղայական՝ հստակ նշելով ապօրինի ծառահատման վայրը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: