ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի ծառահատում Լոռու մարզում

Ապօրինի ծառահատում Լոռու մարզում

Հոկտեմբերի 20-ին, ժամը 19-ի սահմաններում, Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ոստիկանների համատեղ ծառայության ընթացքում, Վահագնի գյուղի վարչական տարածքում ստուգման է ենթարկվել նույն գյուղի մի բնակչի վարած «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան, որը բեռնված էր փայտանյութով: Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Պարզվել է, որ նա, համագյուղացու հետ, ապօրինի հատել է կանգուն երեք ծառ:
Փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: