Ծառահատում Աէրացիա թաղամասում
Նոյեմբերի 25-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենթավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Ժորայի թույլտվությամբ Աէրացիա թաղամասի թիվ 1 շենքի բակում ծառ են կտրում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, նշված թաղամասի թիվ 1 և 1/1 շենքերի բակում, 1980 թ. ծնված Սուրեն Ս.-ն ապօրինի հատել է 4 ծառ, իսկ Ժորան 1967 թ. ծնված Գեորգի Մ.-ն է:
Ժամը 19.20-ին Սուրեն Ս.-ն ներկայացել է բաժին տվել խոստովանական բացատրություն:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: