ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գուգարքի ոստիկանների պայքարը ապօրինի ծառահատումների դեմ շարունակվում է

Հոկտեմբերի 24-ի երեկոյան ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Լոռու մարզի Եղեգնուտ գյուղում ստուգել են նույն գյուղի  27-ամյա բնակչի «ԳԱԶ» մակնիշի բեռնատարը: Մոտ 3,5 խմ փայտանյութով բեռնված մեքենան առանց հաշվառման համարանիշի էր: Տղամարդը հայտնել է, որ փայտանյութն իրենն է: Նույն օրն առավոտյան գյուղի հանդամասում բենզասղոցով հատել էր մոտ 15 կանգուն ծառ: Վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Բեռնատարը տեղափոխվել է Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն: 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: