ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տավուշի ոստիկանները հայտնաբերել են շուրջ 12 խմ կաղնու գերաններով բեռնված բեռնատար

Մարտի 30-ին Տավուշի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծվաբերդի անտառտնտեսության» մասնաճյուղի Նավուրի անտառպետության պահաբաժիններից մեկի տարածքում ապօրինի ծառահատումներ են իրականացնում։ Տավուշի բաժնի քրեական հետախույզները արագ արձագանքեցին։ Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նրանք պահաբաժնի հարակից տարածքում հայտնաբերեցին շուրջ 12 խմ կաղնու գերաններով բեռնված բեռնատար։
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 48-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: