1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երևանում, Շիրակում և Լոռիում պարեկների իրականացրած ծառայության արդյունքները

16.11.2022 15:09 Միջոցառումներ

Նոյեմբերի 7-ից 14-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1667 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 185 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 135, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 318 անձ։ 50 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 19-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 5-ը՝ փակված, 2-ը՝ փոխարինված, 2-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 1-ը՝ առանց համարանիշերի։ 344 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 559-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները, տարբեր կասկածանքով, ձերբակալել ու բաժիններ են տարել 46 անձի։

Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1095 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 66 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 25, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 83 անձ։ 8 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ առանց համարանիշերի, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 2-ը՝ փոխարիված համարանիշերով, 150-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 600-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Շիրակի և Լոռու պարեկները, տարբեր կասկածանքով, ձերբակալել ու բաժիններ են տարել 11 անձի։