Իջևանում կտրել է ծառեր և տեղափոխել Երևան
13.11.2017 10:54
Ապօրինի ծառահատում

Նոյեմբերի 12-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, ծառայություն կատարելիս, Աթոյան փողոցից բաժին են հրավիրել 1990 թ. ծնված Ցոլակ Օ.-ին` իր վարած «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենայով:
Պարզվել է, որ Ցոլակ Օ.-ն նոյեմբերի 10-ին Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 45 տան բակում կտրել է ծառեր և առանց համապատասխան փաստաթղթերի տեղափոխել Երևան քաղաքի Աթոյան փողոցի թիվ 3 տան մոտ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: