Ծառերը «յուղել» էր
20.08.2019 17:12
Այլ հանցագործություններ
Օգոստոսի 19-ին, ժամը 11-ին, հաղորդում է ստացվել, որ նախորդ օրը, ոչնչացնելու և վնասելու նպատակով, Ավանի Նարեկացի թաղամասի մի կանաչապատ տարածքում երկու բերքատու ծառի տակ ինչ-որ նյութ են լցրել:
Ավանի բաժանմունքի ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը ինքնակամ ներկայացել է նույն թաղամասի 50-ամյա մի բնակիչ և տվել խոստովանական բացատրություն, որ ծառերի տակ ինքն է լցրել մեքենայի շարժիչի այրված յուղ:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: