ԾԱՌԵՐԸ, ԹՓԵՐԸ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏԵԼԸ
Ապօրինի ծառահատում Քարաձորում․ Սպիտակի ոստիկանների բացահայտումը Հոկտեմբերի 6-ին Սպիտակի քրեական հետախույզները տվյալներ են ձեռք բերել, որ Քարաձոր գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ «Ալաշան» կոչվող անտառամասում կատարվում է ապօրինի ծառահատում: Նույն օրը, ժամը 21.40-ին, Քարաձորի վերջնամասում երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և իր վարած առանց համարանիշի «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել է Սպիտակի բաժին։ Այստեղ նա հայտնել է, որ այդ օրը, ժամը 16.30-ի սահմաններում, «Ալաշան» կոչվող անտառամասում իր բենզասղոցով ապօրինի հատել է երկու կաղնի, որոնք չի հասցրել տեղափոխել, իսկ սեպտեմբերի 26-ին, ժամը 17-ի սահմաններում, նույն տեղամասում ապօրինի հատած ևս երկու կաղնու փայտանյութ իր մեքենայով տեղափոխել է խորդանոց: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սպիտակի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: