ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց

Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 19-ին, ժամը 18.15-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Թումանյանի բաժին բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Լևոն Զ.-ն, որը հոկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: