Ծեծի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
08.10.2021 11:13
Հետախուզվողի հայտնաբերում

Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից բերման են ենթարկել 46-ամյա Աշոտ Հ.-ին, որը հոկտեմբերի 5-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: