Ծեծի ենթարկողները հայտնաբերվեցին
12.11.2013 10:54
Մարմնական վնասվածք
Նոյեմբերի 10-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ 7-8 հոգով հարձակվել և ծեծում են 1982 թ. ծնված Վոլոդյա Հ.-ին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Նոր Ամանոս գյուղում, վիճաբանության ժամանակ, 1989 թ. ծնված Վազգեն Հ.-ն, 1980 թ. ծնված Սամվել Հ.-ն, 1985 թ. ծնված Աղվան Ս.-ն և 1990 թ. ծնված Հայկ Հ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածել են Վոլոդյա Հ.-ին և դեմքի մասում պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Վազգեն Հ.-ն, Սամվել Հ.-ն, Աղվան Ս.-ն և Հայկ Հ.-ն հրավիրվել են բաժին և կատարվածի մասին տվել բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: