Ծեծի մեղադրանքով հետախուզվող կնոջը հայտնաբերեցին
03.03.2015 14:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մարտի 2-ին, ժամը 22.20-ին, Երևանի Վարդաշեն թաղամասի 6-րդ փողոցից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Մարինա Ս.-ին, որը մարտի 2-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: