Ծեծի մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց սահմանային անցակետում
11.10.2016 09:44
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 16-ին, Բավրայի սահմանային անցակում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Հայկուշ Խ.-ն, որը հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 118 հոդվածի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: