43-ամյա կինը հետախուզվում էր ծեծի մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 31-ին Հասրաթյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Թերեզա Հ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					