Ծեծի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Նուբարաշենում
 
                                            Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները հունվարի 3-ին, ժամը 12.30-ին, Նուբարաշենից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արտյոմ Մ.-ին, որը 2021 թ. հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: 
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					