Հետախուզվում էր ծեծի մեղադրանքով
15.11.2016 10:49
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Ե. Թադևոսյան փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Արմեն Մ.-ն, որը նոյեմբերի 11-ից հետախուզվում է ՀՀ քր. օր.-ի 118 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: