Ծեծի մեղադրանքով հետախուզվողը ոստիկանություն է ներկայացել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
08.12.2016 11:03
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 15.45-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացել 1967 թ. ծնված Գարիկ Բ.-ն, որը 2015թ. մայիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: