Ծեծի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
02.12.2021 11:04
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 1-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Արման Ղ.-ն, որը մայիսի 26-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: