Ծեծի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Մեղրիի սահմանային անցակետում
12.07.2023 10:56
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 39-ամյա Ալիռեզա Ֆ.-ն, որը 2021 թ. ապրիլի 9-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: