ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ծեծի մեղադրանքով հետախուզվողը վերադարձավ Հայաստան

Ծեծի մեղադրանքով հետախուզվողը վերադարձավ Հայաստան

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 13-ին, ժամը 04.10-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել և գծային բաժին է տեղափոխվել 42-ամյա Արթուր Հ.-ն: Նա 2016 թ. սեպտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: