Ծեծի մեղադրանքով հետախուզվողը` Զովունիում
26.04.2018 11:16
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ապրիլի 25-ին, ժամը 10.15-ին, Զովունի գյուղից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արտակ Հ.-ին, որը ապրիլի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: