Հետախուզվում էր ծեծի մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 28-ին Մուշ-2 թաղամասից բերման են ենթարկել 49-ամյա Արայիկ Յ.-ին, որը փետրվարի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
 Արայիկ Յ.-ն ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					