Ծեծի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
Մարտի 1-ին ոստիկանության Կոտայքի բաժին ինքնակամ ներկայացել է 22-ամյա Կարինե Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
