Հետախուզվում էր ծեծի մեղադրանքով
15.01.2022 14:30
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 14-ին Երևան քաղաքի Ղափանցյան փողոցից Մասիսի բաժին բերման է ենթարկվել Աղավնի Ս.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Աղավնի Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: