Ծեծի մեղադրանքով հետախուզվող քաղաքացուհին հայտնաբերվեց
28.07.2018 11:50
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների շնորհիվ, հուլիսի 27-ին, ժամը 16.30-ին, Երևանի Գյուրջյան փողոցի 62 շենքից բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Անուշ Օ.-ն, որը հուլիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: