Ծեծկռտուք գիշերային ակումբում
Օգոստոսի 26-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և նույն գնդի 2-րդ գումարտակի ծառայողները Բաղրամյան պողոտայում գտնվող գիշերային ակումբի մոտից, ծեծկռտուքի մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Ռոբերտ Կ.-ին, 1977 թ. ծնված Սուրեն Ղ.-ին, 1985 թ. ծնված Գարիկ Մ.-ին և 1979 թ. ծնված Ջանիբեկ Մ.-ին: Ռոբերտ Կ.-ին մարմնին առկա են եղել վնասվածքներ:
Պարզվել է, որ ժամը 03.50-ին գիշերային ակումբում, խախտելով հասարակական կարգը, ծեծկռտուք է տեղի ունեցել ակումբի հաճախորդների միջև, որի ընթացքում վնասվել է ակումբի սառնարանի ապակյա դուռը:
Բերման ենթարկվածներից Ռոբերտ Կ.-ն հրաժարվել է հաղորդում տալուց` հայտնելով, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու արդյունքում:
Փաստի առթիվ օգոստոսի 26-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: