Ծեծկռտուք Հյուսիսային պողոտայում
20.08.2019 17:04
Մարմնական վնասվածք
Օգոստոսի 18-ին, ժամը 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Հյուսիսային պողոտայից, ծեծի կասկածանքով, բերման են ենթարկել չորս տղամարդու, որոնք փոխադարձ հարվածներ էին հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: