Ծովագյուղի մի բնակիչ որսորդական հրացան է հանձնել
12.07.2013 11:05
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 11-ին, ժամը 14.15-ին, Ծովագյուղի մի բնակիչ ներկայացել է ոստիկանություն և կամավոր հանձնել «ՏՕԶ-63» տիպի 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: