1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ծուխն առանց կրակի չէր. Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը

28.07.2022 14:56 Գողություն

Հուլիսի 24-ի կեսօրին ոստիկանության Նաիրիի բաժնում տարածքային փրկարարական ծառայությունից ստացվել էր հաղորդում, որ Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի մի տան երրորդ հարկից ծուխ է բարձրանում: Մեկնած փրկարարներին բնակիչը հայտնել էր, թե հրդեհն առաջացել է հեռախոսի լիցքավորիչից: Սակայն Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները երկու օր անց ստացան տեղեկություն, որ լիցքավորիչը հրդեհի հետ ոչ մի կապ չունի: Հետագա միջոցառումներով իրավապահներն ամբողջացրին կատարվածի պատկերը:
Հուլիսի 24-ին, առավոտյան ժամը 10-ին, տուժողների 48-ամյա հարևանուհին, օգտվելով տանտերերի բացակայությունից, բանալիով բացել էր հարևանի դուռը և հեռուստացույցի վրայից գողացել դրամապահոցը: Թղթե և մետաղյա դրամներով այնտեղ եղել էր 60 հազար դրամ: Այնուհետև կից դաշտամիջյան հատվածում կոտրել է դրամապահոցը, վերցրել գումարն ու վերադարձել: Իսկ մոտ երկու ժամ անց, փորձելով թաքցնել գողության հետքերը, կրկին մտել էր հարևանի տուն ու փորձել հրկիզել այն: Բանալին էլ նետել էր աղբարկղը: Բարեբախտաբար, հարևանները շուտ էին նկատել ծուխն ու ահազանգել հրշեջ-փրկարարներին: Հրդեհը հաջողվել էր արագ մարել, սակայն տանտիրոջը հրկիզման պատճառով հասցվել էր ևս 400 հազար դրամի վնաս:
Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանների տեղեկություններվ՝ 48-ամյա կինը հարևանի տանն օրեր առաջ սուրճ էր խմել, այդ ընթացքում էլ բանալիների խրձից աննկատ վերցրել էր մուտքի դռան բանալին։
48-ամյա կինը ներկայացվել է տարածքային քննչական մարմնին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: