ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
10.06.2017 09:44
Հետախուզվողի հայտնաբերում
Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Ավետիք Պ.-ն, որը 2015 թ. օգոստոսի 31-ից հետախուզվում էր ՌԴ Ռոստովի մարզի Ազովի իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողություն) 3-րդ մասի «Ա» կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: