ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ամփոփ տեղեկատվություն ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015 թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ

17.07.2015 14:47 Կիսամյակ
Ամփոփ տեղեկատվություն ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015 թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ

2015 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հանրապետությունում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգ ու կանոն։
Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 3,3%-ով կամ 295 դեպքով (2014 թ. 6 ամիս` 8833, 2015 թ. 6 ամիս` 8538), ինչը պայմանավորված է բնակարանային գողությունների և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու թվի նվազումով: Նվազել են նաև առանձնապես ծանր (87-80) և ծանր հանցագործությունները (1750-1576):
Առանձին ուղղություններով հիմնականում աճ է արձանագրվել սպանության փորձի (14-24), յուրացման կամ վատնման (115-162) և տրանսպորտային միջոց փախցնելու (21-32) դեպքերով:
Միևնույն ժամանակ, նվազել են սպանության (27-22), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (598-522), խուլիգանության (123-97), բնակարանային գողության (867-572), կողոպուտի (110-97) և ավազակության (38-23) դեպքերը:
76-ով կամ 20,7%-ով աճել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը (367-443): Ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 515 միավոր հրազեն:
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում, հանրապետությունում 0,6%-ով նվազել է նաև քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը (5164-5133)։
Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության մարմինների կողմից կատարված աշխատանքները, պետք է նշել, որ հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում որոշակի աճել է վերջիններիս բացահայտման արդյունավետությունը (78,0%-ից 78,1%):
Ըստ առանձին հանցատեսակների, բացահայտման արդյունավետությունը բարելավվել է սպանության փորձերով (85,7%-ից 87,5%), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (93,0%-ից 94,4%), բռնաբարության և բռնաբարության փորձի (81,8%-ից 84,6%), մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման (97,8%-ից 100%), անձնական գույքի` կողոպուտի (48,2%-ից 57,7%), գողության (47,4%-ից 53,4%), յուրացման կամ վատնման (98,7%-ից 100%) դեպքերով:
Միևնույն ժամանակ, բացահայտումը նվազել է սպանություններով (70,4%-ից 50,0%), խուլիգանության (93,5%-ից 90,7%), բնակարանային գողության (33,4%-ից 22,9%) և տրանսպորտային միջոց փախցնելու (100%-ից 87,5%) դեպքերով:
2015 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ-ում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 7 դեպք:
Հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 340 հանցագործության դեպք, ինչը 84-ով կամ 32,8%-ով ավել է, քան 2014 թ. 6 ամսում` (256):
Բարձրացել է հանցագործության մեջ կասկածվող և մեղադրվող, ինչպես նաև քննությունից և դատից խուսափող հետախուզվող անձանց հայտնաբերման աշխատանքների արդյունավետությունը (2015 թ. 6 ամիս 20,2% 2014 թ. 6 ամիս 16,6%-ը):
2015 թ. 1-ին կիսամյակի ընթացքում աճել է հետաքննության ապարատի ծանրաբեռնվածությունը: ՀՀ ոստիկանության հետաքննության մարմինների կողմից ստուգվել և նախապատրաստվել է 65909 (59899) նյութ: Հարուցվել է 281 (141) քրեական գործ, 6505 (5582) նյութով մերժվել է քրեական գործի հարուցումը:
Հաշվետու ժամանակահատվածում անձնագրային և վիզաների վարչության և տարածքային անձնագրային ծառայությունների կողմից քաղաքացիներին է հանձնվել 56946 կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագիր և 96520 նույնականացման քարտ:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայությունը հաշվետու ժամանակահատվածում շարունակել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և ճանապարհատրանսպորտային պատա¬հար¬ների նախականխմանը միտված կազմակերպչական և կանխարգելիչ միջոցառումները:
Հանրապետության տարածքում արձանագրվել է 1461 (1369) ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 131 (134) մարդ, պատահարների քանակն աճել է 92-ով, իսկ զոհերի թիվը նվազել է 3-ով: Պատահարներից 626-ը կամ ընդհանուրի 42,8%-ը տեղի է ունեցել մայրաքաղաքում:
2015 թ. հունիսի 30-ի դրությամբ ՀՀ տարածքում շահագործվում է 166 լուսանկարահանող արագաչափ սարք, որից 95-ը` Երևան քաղաքում: Տեսանկարահանող սարքերով վերահսկվել է Երևան քաղաքի թվով 106 խաչմերուկի երթևեկությունը:
Հաշվետու ժամանակահատվածում ՊՊԳՎ ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով իրականացվել է 4032 (3784) օբյեկտների պահ¬պա¬¬¬¬նություն, որոնցից 307-ը (277) քաղաքացիներին պատկանող բնակարաններ են:
Բնակչության շրջանում ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման առումով ՀՀ ոստիկանությունը խիստ կարևորում է նաև յուրաքանչյուր ծառայողի կողմից օրինականության պահպանման խնդիրը:
Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 749 ծառայողական քննություն, որի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 428 ծառայող:
2015 թ. 6 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 16 քրեական գործ, 2 անձ դատապարտվել է:
Ամփոփելով 2015 թ. 1-ին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները, ՀՀ ոստիկանությունը հետևողականորեն շարունակելու է աշխատանքը հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կատարողական և ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ: