ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ամփոփ տեղեկատվություն՝ ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ

20.01.2016 18:41 Տարի
Ամփոփ տեղեկատվություն՝ ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ

2015 թ. ընթացքում աշխատելով ծանրաբեռնված օրակարգով՝ պայմանավորված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի և ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի միջոցառումների անցկացմամբ, ՀՀ ոստիկանությունը ողջ ծավալով կատարել է իր առջև դրված խնդիրները՝ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում հանրապետությունում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը։
Հաշվետու տարում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 503 դեպքով կամ 2,9%-ով (2014 թ.` 17546, 2015 թ.` 17043), ինչը հիմնականում պայմանավորված է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու և բնակարանային գողությունների թվի նվազումով: Նվազել են նաև առանձնապես ծանր (173-165) և ծանր հանցագործությունները (3319-3238):
Առանձին հանցատեսակներով, նվազել են նաև սպանության, ավազակության, խարդախության, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և խուլիգանության դեպքերը:
Միևնույն ժամանակ, աճ է արձանագրվել սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, կողոպուտի և տրանսպորտային միջոց փախցնելու դեպքերով:
Աճել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը (512-610): Ընդհանուր առմամբ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ հաշվետու ժամանակահատվածում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացվել է 747 միավոր հրազեն և տարբեր տրամաչափի 88283 փամփուշտ:
Անչափահասների խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է 22-ով կամ 44,0%-ով (50-28), իսկ վերջիններիս կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է 4-ով (389-ից 385):
Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության մարմինների կողմից կատարված աշխատանքները, պետք է նշել, որ գրանցված հանցագործությունների բացահայտումը կազմել է 75,7% (2014 թ. 78,4%):
Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 926 հանցագործության դեպք, որից իրացման դեպքերը կազմել են 489:
Հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 616 հանցագործության դեպք: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններից 97-ը կաշառակերության դեպքեր են:
ՀՀ-ում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 8 դեպք:
Հաշվետու ժամանակաշրջանում ոստիկանության մարմինների կողմից հայտնաբերվել է քննությունից և դատից խուսափող 1719 հետախուզվող:
2015 թ. ընթացքում աճել է հետաքննության մարմնի ծանրաբեռնվածությունը: Ոստիկանության հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվել է 144867 նյութ (132783), հարուցվել է 628 (367) քրեական գործ, 14245 (11806) նյութով մերժվել է քրեական գործի հարուցումը:
Տարվա ընթացքում հանրապետությունում տեղի ունեցած զանգվածային միջոցառումների ժամանակ լուրջ ներդրում են ունեցել հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ոլորտում ընդգրկված ծառայություններն ու ոստիկանության զորքերը, որոնք պատշաճ կերպով կատարել են իրենց առջև դրված խնդիրները: Վերջիններս, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ, մասնակցել են հանրապետությունում անցկացված 4249 (3074) զանգվածային միջոցառման:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության կողմից զգալի կազմակերպչական և կանխարգելիչ աշխատանքներ են կատարվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ: Հանրապետության տարածքում արձանագրվել է 3399 (3156) ճանապարհատրանսպորտային պատահար:
2015 թ. ընթացքում ՊՊԳՎ ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով իրականացվել է 3937 օբյեկտի պահպանություն, որոնցից 318-ը քաղաքացիներին պատկանող բնակարաններ են:
Բնակչության շրջանում ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման առումով ՀՀ ոստիկանությունը խիստ կարևորում է նաև յուրաքանչյուր ծառայողի կողմից օրինականության պահպանման խնդիրը:
Հաշվետու ժամանակաշրջանում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1584 ծառայողական քննություն, որի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 920 ծառայող, 31 դեպքով հարուցվել է քրեական գործ, դատապարտվել է 12 անձ:
Ամփոփելով 2015 թ. ընթացքում կատարված աշխատանքները՝ ՀՀ ոստիկանության ղեկավարությունն ակնկալում է, որ ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների ղեկավարները կշարունակեն հետևողական աշխատանքը հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կատարողական և ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ: