Պատահար Մեղրի-Երևան ճանապարհին. կա 6 զոհ և 1 վիրավոր
04.07.2016 17:10
ՃՏ պատահարներ
Հուլիսի 4-ին, ժամը 7.00-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 88-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ԿամԱԶ 55111» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Տոյոտա Քեմրի»-ի վարորդը` 1993 թ. ծնված Արտակ Ոսկանյանը, և նրա ուղևորներ՝ 1992 թ. ծնված Սոնա Ջավադյանը, 1992 թ. ծնված Ռուբեն Ավագյանը, 2015 թ. ծնված Վիկա Ավագյանը, 1992 թ. ծնված Մուշեղ Մարջանյանը և 1999 թ. ծնված Իննա Միքայելյանը տեղում մահացել են, իսկ «ԿամԱԶ 55111»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: