Կանայք թունավորվել են շմոլ գազից
Հունվարի 20-ին, ժամը 18.35, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2 կանայք:
Պարզվել է, որ նրանք տանը թունավորվել են շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: