«Կարաբին»-ը՝ օրինական, փամփուշտները՝ ապօրինի
01.05.2015 12:52
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները 1963 թ. ծնված Սահակ Մ.-ին պատկանող «Կարաբին» տիպի 7.62 մմ տրամաչափի ակոսավոր հրազենի առկայությունը և պահման պայմանները ստուգելիս տանը գտնվող երկաթյա պահարանում հայտաբերել են նաև տարբեր տրամաչափի 75 փամփուշտ:
Նշվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: